Նյու Յորքում աճուրդի կհանվեն Էլվիս Փրեսլիի բեմական հագուստները

Armenpress 21:52, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Heritage աճուրդի տունը ապրիլի 26-27-ին ռետրո երաժշտության սիրահարների համար անակնկալ է նախապատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Heritage-ի նյույորքյան սրահում տեղի կունենա Էլվիս Փրեսլիի եւ Ջիմի Հենդրիքսի բեմական հագուստների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին կներկայացվեն Էլվիսի բեմական այն հագուստները, որոնք նա 1956թ. կրել է Լաս Վեգասի «Ֆրոնտիր» հյուրանոցում: Fantastic international ֆիրմայի բալագույն երկար վերարկուն  աճուրդի սրահում հույս ունեն վաճառել 15 հազար դոլարով: Փրեսլին շատ էր սիրում այդ վերարկուն եւ կրում բացառապես հատուկ միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ:

Աճուրդի կհանվեն նաեւ մեկ այլ ռոք-հեղափոխական Ջիմի Հենդրիքսի հագուստներից: Գույնզգույն ծաղիկներով սեւ պիջակը Heritage-ում հույս ունեն վաճառել 20 հազար դոլարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am