Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը եւ դուրս է եկել կուսակցությունից

Armenpress 21:05, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարեց` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ: «Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-ասաց Սերգո Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am