Ձյուդոիստ Արմեն Նազարյանը չի լքել մրցագորգը

Armenpress 18:30, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն ձյուդոիստներից մեկը՝ 60կգ քաշային Արմեն Նազարյանը չի հեռանում մրցագորգից:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, հրազդանցի մարզիկը ցանկություն Է հայտնել որոշ ընդմիջումից հետո նորից հագնել Հայաստանի հավաքականի համազգեստը:

Նազարյանը մտադիր Է մասնակցել  Չելյաբինսկում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը, բայց այս անգամ արդեն այլ՝ 73կգ քաշային կարգում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am