Մահմուդ Աբբասը պաղեստինա-իսրայելական խնդիրները կքննարկի Իսրայելի Քնեսեթի անդամների հետ

Armenpress 17:25, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը ապրիլի 16-ին Ռամալլահում կհանդիպի իսրայելական Քնեսեթի անդամներին՝ քննարկելու համար իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, Մահմուդ Աբբասը հանդիպման ընթացքում կխոսի Պաղեստինի դիրքորոշման վերաբերյալ, իսկ այնուհետև կդադարեցնի բանակցային հանդիպումները, եթե դրանք լինեն անարդյունավետ, առանց Պաղեստինի պետության ճանաչման:

Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Պաղեստինը ուխտավորների համար բացել է Ալ Ակսա մզկիթ տանող Մուղրաբի կամուրջը: Հարյուրավոր արաբներ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Իսրայելի ոստիկանությունն անմիջապես նռնակներ է նետել անվտանգություն ապահովելու համար:  Բախումների ժամանակ ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտարարել է Իսրայելի ոստիկանությունը:

Իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ավարտվում են ապրիլի 29-ին: ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում բանակցությունները շարունակելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am