ՆԱՏՕ-ի խորհուրդը հավանություն Է տվել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ դաշինքի պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումներին

Armenpress 17:21, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհուրդը Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ երկրների դեսպանների մակարդակով Բրյուսելում կայացած նիստում հավանություն Է տվել Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ դաշինքի արեւելաեվրոպական պետությունների անվտանգության ուժեղացման միջոցառումների փաթեթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Մեր պաշտպանական պլանները կվերանայվեն եւ կուժեղացվեն»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում հանդիպման ավարտից հետո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am