ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով 2 հետախուզվող է հայտնաբերվել

Armenpress 17:10, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն ապրիլի 15-ին` ժամը 15.00-ին, Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 14-ին` ժամը 14.50-ին, ոստիկանություն է ներկայացել 1978թ. ծնված Արման Հ.-ն: Վերջինս նույն` գողության մեղադրանքով հետախուզվում էր 2012թ. փետրվարի 27-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am