Մեկնարկում է «Գրքարվեստ 2014» մրցույթը

Armenpress 16:50, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրահրատարակչական արտադրանքի մշակույթի բարձրացման, գրքարվեստի զարգացման և գրքի միջոցով մշակութային և հոգևոր արժեքների տա­րա­ծումը խթանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է «Գրքարվեստ 2014» մրցույթի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթն անց է կացվելու  «Գիրք երեխաներին», «Արվեստի գիրք», «Գիտություն և կրթություն», «Իմ հայրենիքը», «Մեկ դար անց», «Հաղթանակ», «Լավագույն ձևավորում» և «Գլխավոր մրցանակ» անվանակարգերում:

Մրցույթին կարող են ներկայացվել 2013թ. ընթացքում և մինչև մրցույթի ծանուցման հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում հրատարակված գրքերը` ըստ անվանակարգերի, երկուական օրինակով, որոնք ենթակա չեն վերադարձման և վճարման:  Հրատարակությունների ներկայացման վերջնաժամկետը 2014թ. մայիսի 2-ն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am