ՉԺՀ-ն պետք Է ընթանա «չինական յուրահատկությամբ ազգային անվտանգության ուղիով». Սի Ցզինպին

Armenpress 14:12, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ն պետք Է ընթանա «չինական յուրահատկությամբ ազգային անվտանգության ուղիով», տեղական China Daily թերթը մեջբերել Է ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի խոսքը, որը նախագահել է ՉԺՀ-ի Պետական անվտանգության կոմիտեի առաջին նիստը:

Ելույթ ունենալով անվտանգության բարձրագույն մարմնի անդամների առջեւ՝ Սի Ցզինպինը նշել Է, որ Չինաստանն «այս պահին բախվում է առավել բարդ ներքին ու արտաքին մարտահրավերների, որոնք երբեւԷ ծառացել են երկրի հանդեպ»:

«ՉԺՀ-ն կընթանա զարգացման, բարեփոխումների եւ կայունության ուղիով, կնպաստի երկրի ներսում անվտանգության պահպանմանը, ինչպես նաեւ կձգտի ներդաշնակ խաղաղության հաստատման, փոխշահավետ համագործակցության»,- ընդգծել Է Սի Ցզինպինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am