«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի բժիշկները հետազոտություն կիրականացնեն Ստեփանակերտի ԲԿ-ում

Armenpress 12:06, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկներն ապրիլի 17-ին և 18-ին Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների խորհրդատվություն և հետազոտություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվի կրծքագեղձի մամոգրաֆիա, կրծքագեղձերի և ավշային հանգույցների սոնոգրաֆիա, ներքին օրգանների սոնոգրաֆիա: Գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի կողմից Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կիրականացվի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշում, ինչպես նաև քսուքի հյուսվածքաբանական հետազոտություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am