«Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը գոլի հեղինակ

Armenpress 00:32, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Վոլֆսբուրգ»-ին: «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ»  հանդիպման մեկնարկից 13 րոպե անց ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց «Բորուսիա»-ին: Առաջին խաղակեսի ավարտին «Բորուսիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց, և դորտմունդցիները հաղթեցին երկու գնդակի առավելությամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մյուս հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին: «Բավարիա»-ն կմրցի «Կայզերսլաուտեր»-ի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am