Բակո Սահակյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը

Armenpress 13:53, 7 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ տարբեր երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am