Եղիսաբեթ Բ թագուհին մեղր, վիսկի եւ հավկիթ է նվիրել Հռոմի պապին

Armenpress 10:10, 4 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջին անգամ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ նրանք քահանայապետին են նվիրել խեցանոթով մեղր, որը հավաքվել է Բուկինհեմի պալատի այգում, մեկ շիշ վիսկի Շոտլանդիայի թագավորական կալվածքից եւ տասը հավկիթ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Իր արարքը թագուհին բացատրել Է նրանով, որ ցանկացել Է Հռոմի պապին նվիրել արտասովոր մի բան: Իր հերթին Ֆրանցիսկոսը թագուհուն Է հանձնել քարե գունդ՝ գագաթին խաչով: Այս նվերը նախատեսված Է նրա ծոռան՝ Ջորջի համար:

Ֆրանցիսկոսը դարձել Է հինգերորդ քահանայապետը, որի հետ Եղիսաբեթ Բ-ն, որը գլխավորում Է Անգլիկան եկեղեցին, հանդիպել Է անձամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am