Երևանյան բեսթսելեր 2/4. Շահնուրի ստեղծագործությունն արդիական է նաև այսօր
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը: Շահնուր Քերեսթեճյանի ստեղծագործությունն առաջին անգամ լույս է ընծայվել 1929 թվականին: Գործն ահազանգում է սփյուռքահայերի ուծացման և այլասերման վտանգի մասին:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան Գրիգոր Զոհրապի «Նորավեպերը» ևս ընդգրկվել է բեսթսելերների ցանկում: Ժողովածուն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
«Երևանյան բեսթսելեր»-ի հինգերորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:
Գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։
Պոլսահայ գրող, հրապարակախոս Նիկողոս Սարաֆյանի «Հսկում» գիրքն առաջին անգամ է ընդգրկվում բեսթսելերի ցանկում: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նախորդ տարի: Այն հրատարակվել է գրողի ծննդյան 110-ամյակի առիթով:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Նախավերջին հորիզոնականում է հայտնվել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
«Երևանյան բեսթսելեր»-ի տասնյակն եզրափակում է Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի հարազատները և ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի ազդօրինակը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ Գիրք Հրատ. Քանակ 1 նորՇահան Շահնուր
«Նահանջը առանց երգի»
Գրաբեր 30 2 +2Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբին»
Զանգակ 15 3 0Գաբրիել Գարսիա Մարկես
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 14 4 նորԳրիգոր Զոհրապ
«Նորավեպեր»
Գրաբեր 10 5 +1Հերման Հեսսե
«Ներսը և դուրսը»
Ապոլոն 10 6 *Ֆրանց Կաֆկա
«Դատավարություն»
Ապոլոն 8 7 նորՆիկողոս Սարաֆյանի
«Հսկում»
Գրաբեր 8 8 -3Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
Նաիրի 7 9 *Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 7 10 -9Լևոն Խեչոյան
«Մհերի դռան գիրքը»
Անտարես 5Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024