Բրյուսովցիները «Եվրատեսիլի» 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին

Armenpress 11:31, 20 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի  ներկայացուցիչ Արամ MP3-ի համար:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանի ուսանողական խորհրդից, ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին: Մտահաղացումը ԵՊԼՀ ռետկորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանինը և ԵՊԼՀ շրջանավարտ, «Եվրատեսիլ»-ի հայակական պատվիրակության ղեկավարի օգնական Անուշիկ Տեր-Ղուկասյանինն է: Կազմակերպչական ողջ աշխատանքը իրականացրել է ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ի դեմս ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանի:

Բուհում համոզված են, որ  ուսանողների ձայնը լսելի կլինի եվրոպական մեծ ընտանիքում և, վերջապես, մրցույթը կբերենք Հայաստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am