Օբամայի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել

Armenpress 13:00, 12 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը երկրի քաղաքացիների շրջանում ընկել Է մինչեւ ռեկորդային նվազագույն ցուցանիշ՝ 41 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC հեռուստաալիքը:

Հարցման արդյունքների համաձայն՝ ներկայում ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս Օբամայի նախաձեռնություններին: Դա նաեւ ռեկորդային ցածր ցուցանիշ Է նրա նախագահության բոլոր տարիների ընթացքում:

Ցածր արդյունքները տագնապի ազդանշան են Դեմոկրատական կուսակցության համար, որը 2014 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում կփորձի պահպանել տեղերի մեծամասնությունը Սենատում, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:

Հարցումն անցկացվել Է այս տարվա մարտի 5-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակաշրջանում: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի հազար չափահաս քաղաքացիներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am