«Carrefour»-ը Երեւանում կսկսի գործել սեպտեմբերից

Armenpress 17:06, 20 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում սեպտեմբերին կբացվի հանրահայտ ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետը: «Երևան մոլ» կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ «Carrefour»-ի համար կենտրոնում հատկացված է շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածք, որը համապատասխանեցված է ներդրողների չափանիշներին և պահանջներին: «Մնում է հիպերմարկետի ներքին հարդարանքը, որով պետք է զբաղվեն ընկերության ներկայացուցիչները»,- ասաց Սեկոյանը:

«Carrefour» հիպերմարկետի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան Դինեյն էլ ասաց, որ ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է hայկական շուկայով եւ շատ է կարեւորում համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am