Լևոն Արոնյանը «Տատա սթիլ»-ում հաղթանակը տոնել է հայ ընկերների հետ

Armenpress 11:43, 27 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «Տատա սթիլ»-ում տարած հաղթանակը տոնել է հայ ընկերների հետ:

«Tata steel chess մրցաշարում տոնած հաղթանակը տոնում ենք հայ ընկերների հետ, ովքեր Եվրոպայի տարբեր երկրներից հավաքվել են ինձ աջակցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Արոնյանը Twitter-ի իր էջում:

Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի` «Տատա սթիլ» փառատոնի չեմպիոն է: Արոնյանը չորրորդ անգամ դարձավ այդ մրցաշրարի հաղթող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am