ՀՀ էկոնոմիկայի նախարարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկու պետությունների հետագա համագործակցության հարցերը

Armenpress 19:14, 13 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում  քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարևորվել է  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am