Պելեն նույնպես «Ոսկե գնդակ» կստանա
ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հունվարի 13-ին, 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» հանձնելու Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ նույնպես կարժանանա «Ոսկե գնդակի»՝ ֆուտբոլին նախկինում մատուցած ծառայությունների համար:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոչելով ֆրանսիական «L’ Equipe» հանդեսը:
«Ես հաղթել եմ աշխարհի 3 առաջնություններում, երբ նման մրցանակ դեռ գոյություն չուներ, եւ այժմ ՖԻՖԱ-ն որոշել Է պարգեւատրել ինձ` նախկինում իմ ցուցադրած խաղի համար»,- ասել Է Պելեն: Նախորդ տարի այս պարգեւին արժանացել Է գերմանացի ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը:
Երեւանի ժամանակով 19.00-ին մեկնարկող հանդիսավոր արարողության ժամանակ կհրապարակվի 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս պատվին հավակնում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի Լիոնել Մեսին եւ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին:
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ալբանիա
Թիմը հանգրվանել է Տիրանայում: - Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը մեկնել է Ալբանիա
Եվրո-2016-ի ընտրական Ալբանիա-Հայաստան անդիպումը կկայանա մարտի 29-ին: - Հայաստանի հետ խաղն առանցքային նշանակություն ունի. ալբանացի
ֆուտբոլիստների մեկնաբանությունը
«Մենք շատ հարգանքով ենք վերաբերում Հայաստանի հավաքականին, քանզի նրա հետ խաղում ձեռք բերված հաղթանակը, ինչպես Դանիայի ու Պորտուգալիայի դեպքում, երեք միավոր արժե»,- ասել է Անդի Լիլան: - «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին. Հայաստանի գավաթ
«Փյունիկ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմերոն: - Ջանի դի Բիասին հրապարակել է Հայաստանի հետ խաղին նախապատրաստվող
ֆուտբոլիստների անուները
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 29-ին: