Վարդան Մինասյանը «Ռուբին»-ը գլխավորելու բանակցություններ չի վարել

Armenpress 10:33, 10 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին մարզիչՎարդան Մինասյանը «Ռուբին»-ը գլխավորելու բանակցություններ չի տարել: «Ես լսել եմ «Ռուբին»-ի հետաքրքրության մասին, բայց կազանյան ակումբից ոչ մեկ ինձ հետ կապ չի հաստատել: Ես այդ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել: Կարիերաս շարունակելու երկու- երեք տարբերակ ունեմ, բայց ոչ մի հստակություն առայժմ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինասյանի խոսքերը մեջբերում է Sport-express կայքը:

Ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան հավաքականի մարզչի պաշտոնը լքեց 2013 թվականի հոկտեմբերին: ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Մինասյանի ծառայություններով հետաքրքրված է Կազանի «Ռուբին»-ը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am