«Լեռնահայաստան»-ը 10 միլիոն դրամ է հատկացրել Մեղրիում աշխատավարձերի պարտքերի մարման համար

Armenpress 11:20, 18 Դեկտեմբեր, 2013

ԿԱՊԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել մարզի համայնքներում` տեղում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Նա հանդիպումների ընթացքում ասել է, որ առկա խնդիրները նոր չեն, պարազապես դրանց համակարգված ու հրատապ լուծում տալու անհրաժեշտություն կա: «Փորձում ենք նաև աջակցել տեղական հարկերի հավաքագրմանը և, որ խիստ կարևորում եմ, տարին հատկապես քաղաքային համայնքներում փակենք առանց աշխատավարձի պարտքերի»,- նշել է Սյունիքի մարզպետը:

Աշխատավարձի պարտքի խնդիրը հատկապես օրախնդիր էր Մեղրի քաղաքում, որտեղ հարցը լուծելու համար անհրաժեշտ էր մոտ 10 միլիոն դրամ: Սյունիքի մարզպետի միջնորդությամբ գումարը քաղաքապետարանին տրամադրել է նորաստեղծ «Լեռնահայաստան» հիմնադրամը: Այն նաև մարզպետի առաջարկությամբ ներկայում իրականացնում է տարաբնույթ ծրագրեր: Հիմնադրամի աշխատանքների համակարգող Հասմիկ Թովմասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կարևոր է` նպատակային աշխատանքները ժամանակին հասցվեն ավարտին:  «Սյունիքի մարզպետը խնդիր է դրել, որ ծրագրերը լինեն արդյունավետ ու հասցեական: Շինարարությունից մինչև բարեգործություն: Հիմա նորոգման աշխատանքներ են ընթանում դպրոցներում, մշակույթի ու կրթական այլ հաստատություններում: Լուծում է տրվել աշնանացանի ու գարանանացանի խնդիրներին: Ու այս պահին արդեն ընթացքի մեջ է մարզի մինչև 9 տարեկան շուրջ 18 հազար երեխաների համար Ամանորի նվերների պատրաստումը:

Մարզպետի հանձնարությամբ այժմ ճշտվում են սոցիալական խոցելի խմբերի ընտանիքների ցուցակները` սննդամթերքի ու ձմռան խնդիրներ լուծելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am