Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել

Armenpress 13:13, 28 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ծնկի վիրահատությունը հաջող է անցել:

Մովսիսյանին վիրահատել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է մայրաքաղաքայիների պաշտոնական կայքը: «Սպարտակ»-ի բժիշկ Միխայել Վարդապետովի խոսքով` վիրահատությունը հաջող է անցել:

Յուրա Մովսիսյանը վնասել էր ծունկը «Զենիթ»-ի հետ խաղում, որտեղ հարձակվողը դարձել էր  հեթ-տրիկի հեղինակ: Հայազգի ֆուտբոլիստը այս տարի չի մասնակցի «Սպարտակ»-ի խաղերին:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am