Բակո Սահակյանը հանդիպել է «Արցախի երիտֆորում- 2013»-ի մասնակիցների հետ

Armenpress 16:24, 17 Նոյեմբեր, 2013

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հանդիպել է «Արցախի երիտֆորում- 2013»-ի մասնակիցների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մեր հանրապետությունում երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար: Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am