Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Armenpress 13:57, 24 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն իր կնոջ հետ այցելել է Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղից հեռացել է խոր տպավորություններ ստացած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ԱՄՆ դեսպանն այցելությունից հետո կիսվել է իր տպավորություններով` հրավիրելով ԱՄՆ այլ քաղաքացիների ևս անպայման այցելել Վան: Նա նշել է, որ ավելի վաղ ևս ցանկություն է ունեցել այցելել Վան և գնել մի վանա կատու, սակայն նախկինում նման հնարավորություն չի ունեցել: «Իմացա, որ վաղը Ֆլորիդայից Վան ամերիկացիներ են գալու: Ցանկացանք խրախուսել նրանց, հիշեցնել, թե որքան գեղեցիկ է Վանը»,- ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:

Այցելության վերջում Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն Ռիկարդոնեին է նվիրել Աղթամարի հայկական եկեղեցով պատկեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am