Նորվեգիայի բանակում պարտադիր ծառայության կանցնեն նաեւ կանայք

Armenpress 13:38, 15 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի խորհրդարանը հավանություն է տվել կանանց պարտադիր ծառայության զորակոչելու մասին օրինագծին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այսպիսով Նորվեգիան կդառնա Եվրոպայի եւ ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքի անդամ առաջին երկիրը, որտեղ ծառայությունը պասրտադիր կլինի երկու սեռերի համար: «Բոլորի համար իրավունքները եւ պարտականությունները պետք է հավասար լինեն: Զինված ուժերը պետք է հասանելի լինեն լավագույնների համար՝ անկախ սեռական պատկանելությունից»,- ասել է օրինագծի հեղինակներից Լաիլա Գուստավսենը:

Այս պահին Նորվեգիայում կանայք ծառայում են պայմանագրային հիմունքներով: Նորվեգիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կանայք կազմում են երկրի զինված ուժերի 10 տոկոսը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am