Մեկնարկել է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը

Armenpress 10:54, 6 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ծրագիրն ունի երեք ուղղություն` աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում, մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում եւ աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:

Ծրագրի մեկնարկը տրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև 2013թ. մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am