Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանություն վերապրած 55 կենսաթոշակառու: Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնակչության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2013 թվականի ապրիլի տվյալներով` Հայաստանում կենսաթոշակ է ստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 55 անձ, նրանցից 43-ը կին է, 12-ը տղամարդ:
2011 թվականի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ: Նրանցից 109-ը կին էր, 32-ը` տղամարդ: Դրանից երեք տարի առաջ հանրապետությունում Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը 250 է:
Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին իրավական ակտի 53-րդ կետի համաձայն մինչեւ 1915 թվականը (ներառյալ) Արեւմտյան Հայաստանում եւ օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը: 2006 թվականից նոյեմբերից Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ. (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ` նախկին 5 հազար դրամի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ` Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուների համար արտոնյալ պայմաններ են ստեղծված:
Լուսանկարում 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանն է
- «Ականատեսը». Արեգնազ Գրիգորյանը խանձարուրով մարագում այրվելուց փրկվել է
հորեղբոր
կյանքի գնով
Նախագիծը ներկայանում է հավատարիմ ընթերցողին Հայաստանի տարածքում բնակվող Հայոց ցեղասպանության ամենավերջին ականատես-վերապրածների հիշողություններով: - «Ականատեսը». 102-ամյա Մարգարիտա Չիլինգարյանը հայրենիքից հեռու ոչ մի
տեղ գնալ չի ցանկանում
Նախագիծը ընթերցողին ներկայանում է Հայաստանում բնակվող Հայոց ցեղասպանության վերջին ականատես-վերապրածների պատմություններով: - «Ականատեսը». թուրքը հոգի չունի. 103-ամյա Լուսիկ Անդրեասյանի կյանքի
պատումը
Հայոց ցեղասպանության ակաատես-վերապրածի պատմական հայրենիքը Կարսն է: Նախագիծը ներկայացնում է վերջին կենդանի վկաների վերհուշը: - «Ականատեսը». Իգդիրը նորից տեսնելու չիրականացված սպասումով
Տարվա 114-րդ օրը` աշխարհասփյուռ հայության համար օրացույցում առանձնահատուկ կարևորություն ունեցող ապրիլի 24-ին, շատ էր սպասում նաև Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Ռոզա Խոնդկարյանը... - «Ականատեսը». Կնյազ Շիրինյանն ապրում է կորցրած հայրենիքը` Ալաշկերտը,
նորից տեսնելու անմար հույսով
«Մեր երկիրն այնտեղ էր». հաստատում է Հայոց ցեղասպանության 103-ամյա վկան