ԿԸ հանձնաժողովը հրապարակեց ընտրողների մասնակցության առաջին տվյալները

Armenpress 12:46, 18 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ժամը 11:00-ի դրությամբ մարզկենտրոնների և մարզում 10 հազար և ավելի ընտրող ունեցողների քվեարկության առաջին տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանում ընտրություններին 824 հազար 806 ընտրողից արդեն մասնակցել է 86 հազար 601-ը՝  10.50%, Արագածոտնում՝ 11 հազար 422-ը՝ 9.99%,  Արարատում՝ 30 հազար 817-ը՝ 14.46%, Արմավիրում՝ 18 հազար 887-ը՝ 8.41%, Գեղարքունիքում՝ 23 հազար 970-ը՝ 12.85%, Լոռիում՝ 27 հազար 773-ը՝ 11.86%, Կոտայքում՝  22 հազար 595-ը՝ 9.76%, Շիրակում՝ 18 հազար 244-ը՝ 7.96% , Սյունիքում՝ 16 հազար 613-ը՝ 15.13% , Վայոց ձորում՝ 45 հազար 739-ը՝ 9.68%, Տավուշում՝ 14 հազար 385-ը՝ 13.26 %:

Ընտրողների առավել մեծ թիվ է գրանցվել Վանաձորում՝ 10 հազար 780 ընտրող` 11,16 %, ինչպես նաև մեծ թիվ է գրանցվել Գյումրիում՝ 9 հազար 016 ընտրող` 7,18%  և Հրազդանում՝ 4 352 ընտրող՝ 9,90%:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են): 

Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am