Զդիսլավ Ռաչինսկին ԵՊՀ-ում կհանդիպի ուսանողներին

Armenpress 19:33, 21 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Դրա շրջանակներում նոյեմբերի 22-ին Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, որից հետո դեսպանը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար հանդես կգա հայ-լեհական ժամանակակից հարաբերություններին նվիրված ելույթով:

Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am