Իրանում վերանորոգվում է երկրաշարժից տուժած հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Armenpress 12:37, 12 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը սկսել է հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերանորագման աշխատանքները. այն վնասվել է երիրի հյուսիսում օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմը: Սուրբ Հռիփսիմեն տեղակայված է Թավրիզ քաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածում: Վերանորոգման վայր է ժամանել նաեւ արքեպիսկոպոս Գրիգոր Չիվչյանը, ով նշել է, որ Իրանի հուշարձանների պաշտպանության գործակալությունն է հոգալու վերանորոգման ծախսերը:

ԻԻՀ-ի մշակույթի նախարարությունը հայական եկեղեցին ընդգրկել է պետական հովանավորության տակ գտնվող շինությունների ցանկում, եւ ավերիչ երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն անմիջապես սկսել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am