Հայ հաքերները հարձակվել են President.az-ի վրա
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը` President.az-ը չի գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքը հարձակման է ենթարկվել Armenian Cyber Army հաքերային խմբավորուման կողմից:
«Հաքերային խմբավորումը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա կցորդ էջ է ավելացրել` Գուրգեն Մարգարյանի նկարով: Հարձակման առիթն էլ հանդիսացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը»,-ասաց նա:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել եւ տեղափոխվելով Ադրբեջան` ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:
- Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը հայկական կիբեր բանակը կոտրել է
ադրբեջանական մի շարք կայքեր
Գուրգեն Մարգարյանն այսօր` սեպտեմբերի 26-ին, կդառնար 34 տարեկան: - Հայ հաքերների հարձակումների հետեւանքով ադրբեջանական մի
շարք լրատվական կայքեր եւ նախագահականի կայքը չեն գործում
Փորձագետի խոսքով` սա հայ-ադրբեջանական կիբեր հարձակման ամենամեծ «փոխհրաձգությունն» է վերջին տարիների ընթացքում: - Հաքերներն ապարդյուն ջանքեր են գործադրում խափանելու
«Արմենպրես»-ի աշխատանքը
«Արմենպրես» լրատվական գործակալությունը երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ենրթակվում է զանգվածային DDos հարձակման: - Թուրք հակերները սպառնացել են կոտրել Հայաստանի ԶՈւ պաշտոնական կայքը
Թերթը հայտնել է, որ «Այյըլդըզ»-ը որոշել էր հարձակում գործել հայկական պաշտոնական թերթերի վրա, եթե «Ֆեներբահչե»-«Սպարտակ» հանդիպման ժամանակ «Սպարտակ»-ի երկրպագուները «սադրանքներ» գործեին Ստամբուլում: - Ադրբեջանական հաքերները կոտրել են Ընդդեմ կանանց նկատմամբ
բռնության կոալիցիայի կայքը
Հաքերները կայքում գրություն են թողել: