Չինաստանում հզոր թայֆունի հետեւանքով երկու մլն բնակիչ է տարհանվել

Armenpress 17:10, 8 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները շուրջ 2 մլն մարդու են տարհանել երկրի արեւելյան շրջանից, որտեղ օգոստոսի 8-ին սկսվել է «Հայկույ» հզոր թայֆունը: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, թայֆունի հետեւանքով երկրի արեւելյան հատվածի Չժեցզյան գավառում ջրհեղեղ է տեղի ունեցել:

 Չժեցզյանում դադարեցվել է գնացքների աշխատանքը, ուժգին քամու պատճառով չի գործում օդանավակայանը, հոսանք չկա մի շարք բնակավայրերում, շինհրապարակներում դադարեցված են բոլոր աշխատանքները:  

Տեղի եղանակի կանխատեսման ծառայությունները մտահոգություն ունեն, որ դա կարող է լինել ամենահզոր թայֆունը Չինաստանի պատմության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am