Ադրբեջանում ռազմական մեքենայի շրջվելուց յոթ զինվորներ վնասվածքներ են ստացել

Armenpress 09:54, 25 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գուբա-Խընալըգ ավտոմայրուղու 38 կմ-ի վրա հուլիսի 24-ին ժամը 16-ին մոտ Գիրիզ գյուղի մոտ ադրբեջանական բանակի զորամասերից մեկի ռազմական ավտոմեքենան շրջվել է: Վթարի հետեւանքով 7 զինվորներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azxeber.com լրատվական կայքը` նշելով, որ վիրավոր զինվորները տեղափոխվել են Գուբայի կենտրոնական հիվանդանոց: Նշվում է, որ ռազմական անվոտմեքենան վթարի է ենթարկվել զինվորների` զորավարժանքից վերադառնալու ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am