Օլանդը Քեմերոնի հետ կքննարկի եվրոգոտու ճգնաժամի եւ Սիրիայի հմնախնդիրները

Armenpress 16:45, 10 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հուլիսի 10-ին ժամանել Է Լոնդոն՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ըստ Քեմերոնի մամլո ծառայության հաղորդագրության՝ նա մտադիր Է Ֆրանսիայի ղեկավարի հետ քննարկել եվրոգոտու ճգնաժամի եւ Սիրիայում կիրառվող բռնությունների հետ կապված հիմնախնդիրները:

Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահի վերջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսին Վաշինգտոնում՝ «Մեծ ությակի» գագաթնաժողովի ընթացքում:

Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ Է այցելում Մեծ Բրիտանիա 2012 թվականի մայիսին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթելու պահից ի վեր: Իր այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը Վինձորի դղյակում հանդիպում կունենա նաեւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am