Ռուսաստանում կարող Էր տեղի ունենալ Չեռնոբիլի ժամանակներից ի վեր խոշորագույն տեխնածին աղետը

Armenpress 14:04, 13 Փետրվար, 2012

ՄՈՍԿՎԱ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եկատերինբուրգ» ատոմային սուզանավում դեկտեմբերին տեղի ունեցած հրդեհի պահին միջուկային ռազմապաշար Է եղել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր գրել Է «Կոմերսանտ-Վլաստ» թերթը:

Այրված «Եկատերինբուրգ» սուզանավում ռազմապաշարի առկայության մասին տեղեկատվությունը «Վլաստ»-ի լրագրողներին հավաստել են «ռազմածովային նավատորմի հրամանատարության եւ Հյուսիսային նավատոմի միանգամից մի քանի անկախ աղբյուրներ»: Այսպիսով, հրատարակությունը եզրակացնում Է, որ 2011 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում կարող Էր տեղի ունենալ Չեռնոբիլի ժամանակներից ի վեր խոշորագույն տեխնածին աղետը, եթե կրակը հայտնվեր նավի այսպես կոչված «ամուր» կորպուսի ներսում, որտեղ եղել են միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, տորպեդներ եւ երկու ատոմային ռեակտոր:

«Եկատերինբուրգ» ատոմային սուզանավում հրդեհը տեղի Է ունեցել դեկտեմբերի 29-ի երեկոյան, երբ սուզանավը պլանային նորոգում Էր անցնում Մուրմանսկի մարզի նավանորոգման գործարանում: Բռնկման հետեւանքով տուժել Է հիմնականում արտաքին «թեթեւ» կորպուսը՝ նավի ռետինե պատվածքը եւ հիդրոակուստիկ համակարգը: Հրդեհի մարումը տեւել Է շուրջ 20 ժամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am