Արտակարգ դրության դեպքում կօգտագործվի նաեւ բանակը

Armenpress 17:24, 9 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին` քառօրյա նիստերի վերջին օրը, ընդունեց մի շարք օրենքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին նաև Մասնավոր պահնորդական գործունեության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Լիցենզավորման և Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» օրենքները:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որը նախատեսում է արտակարգ դրության դեպքում բանակի օգտագործում: Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, բանակի  կիրառումը արտակարգ դրության ժամանակ հնարավոր կլինի այն պարագայում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության ուժերը չեն կարողանա կարգավորել ստեղծված իրավիճակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am