«Ռուսաց լեզու»-ն` «Օտար լեզուներ»-ի շարքում

Armenpress 10:19, 30 Հունվար, 2012

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհական ընդունելության միասնական եւ կենտրոնացված «Օտար լեզուներ»-ի քննությունների ցանկում փոփոխությոն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին ավելացել է նաեւ «Ռուսաց լեզու»-ն:  Նախկինում «Օտար լեզու» ընդհանուր անվանումը կրող քննությունների ցանկում ընդգրկված էին «Անգլերեն»-ը, «Գերմաներեն»-ը, «Ֆրանսերեն»-ը, «Իսպաներեն»-ը եւ «Իտալերեն»-ը, «Ռուսաց լեզու»-ն  այդ թվում չէր: Այժմ դիմորդը եթե ցանկանում է ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ,  «Անգլերեն»-ի փոխարեն կարող է հանձնել  «Ռուսաց լեզվի» քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am