Բացվեց նկարիչ Հովսեփ Կարալյանի աշխատանքների ցուցահանդեսը

Armenpress 17:38, 9 Հուլիս, 2010

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց հայ դասական նկարիչ Հովսեփ Կարալյանի հետմահու ցուցահանդեսը, որը նվիրված էր նկարչի ծննդյան 110-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 50 գեղանկարչական եւ նույնքան էլ գրաֆիկական աշխատանքներ, ժանրային կոմպոզիցիաներ, դիմանկարներ եւ այլն: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մշակութային-հասարակական գործիչներ,արվեստասեր հասարակությունը, այլք:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Արթուր Շատվորյանը, ներկայացված են նկարչի ամբողջ կյանքի ընթացքում արված նկարները: «Հովսեփ Կարալյանը հին Թիֆլիսի կենցաղը եւ ավանդական նիստուկացը լավագույնս վերարտադրող նկարիչներից է: Ամեն անգամ նկարներին նայելիս` հնարավորություն է տրվում մտքով տեղափոխվել Թիֆլիս, քանի որ նա կարողացել է կոլորիտն ամբողջապես ներկայացնել»,- ասաց նա: Նրա խոսքով` նկարների գունային հարուստ գամման անտարբեր չեն թողնում այցելուներին: Նշենք, որ ցուցադրությունը բաց կինի մեկ ամիս շարունակ` մինչեւ հուլիսի վերջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am