ՀՀ սփյուռքի նախարարը պարգեւատրվել է մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» մեդալով

Armenpress 18:13, 27 Հունվար, 2010

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր պարգեւատրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» մեդալով` հանրապետության գիտակրթական, մշակութային ոլորտի զարգացման գործում մեծ ներդրման, Սփյուռքում հայապահպանման, հայրենանվեր գործունեության եւ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանկավարժական համալսարանի խորհրդի անդամ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին բուհի բարձրագույն պարգեւը հանձնել է ռեկտոր Արտուշ Ղուկասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am