Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի

Armenpress 17:48, 8 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի։ 131 մարդ դեռ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նահանգի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ 155 000 մարդ մնացել է անօթևան։

Անցյալ շաբաթվանից տեղացող հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով քաղաքները, ոչնչացնելով ճանապարհները և կամուրջները։

Հեղեղումների պատճառով խափանվել են էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, տուժել է ավելի քան 1,4 միլիոն մարդ։

Նահանգի մայրաքաղաք Պորտո Ալեգրեում դատարկվել են մթերային խանութները, բենզալցակայանները փակվել են, խանութները սկսել են ջուր վաճառել սահմանափակ քանակով։ Ջրի տակ են հայտնվել նաև ցանքատարածությունները, անկել են ընտանի կենդանիները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am