ԵԱՏՄ-ին կքննադատենք, եթե դրա առիթը լինի․ Փաշինյան

Armenpress 16:08, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը կքննադատեն, եթե նման առիթ լինի, իսկ առիթի բացակայության դեպքում չեն պատրաստվում քննադատել, քանի որ այդ կառույցի գործունեությունը քննադատելը իրենց համար նպատակ չէ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանությունները վախենո՞ւմ են ԵԱՏՄ-ի հասցեին քննադատություն հնչեցնելուց։

«ԵԱՏՄ-ին քննադատելը նպատա՞կ է։ Քննադատելու առիթ կունենանք, պատճառ կունենանք, կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի։ Եվ մյուս դեպքերում էլ է այդ սկզբունքը գործում»,- ասաց Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am