Ղազախն է Արևմտյան Ադրբեջանը, իսկ սյունից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է․ Փաշինյան

Armenpress 14:58, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզում այս օրերին իրականացվող սահմանազատումների արդյունքում տեղադրվող սյուները միտված են վերացնելու ադրբեջանական կողմից եկող սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի տարբեր շրջանակների կողմից վերջերս Հայաստանի համար կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ Փաշինյանը նկատեց, որ դա սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։

«Այդ սպառնալիքը փորձում ենք կառավարել հենց սահմանազատումով։

Սյուները, որ տեղադրվել են Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, նրա մասին են, որ չկա Արևմտյան Ադրբեջան։ Կա Ադրբեջան, որը սյունից այն կողմ է։ Ղազախն է Արևմտյան Ադրբեջանը, իսկ սյունից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ սյուների տեղադրման գործընթացն իրականացվում է ադրբեջանական կողմի հետ համատեղ որոշմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am