Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար

Armenpress 19:56, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդները դեկտեմբերին  F-35 կործանիչներ կուղարկի  Էստոնիա՝ օգնելու ՆԱՏՕ-ի օդային տարածքի անվտանգության ապահովմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   այս մասին նշված է X-ի միկրոբլոգում Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենի կատարած գրառման մեջ։

Նա մանրամասնել է, որ կործանիչները Բալթյան երկրների օդային տարածքում պարեկություն կիրականացնեն  դեկտեմբերի 24-ից մարտի 25-ը։

«Նիդեռլանդները հաստատակամորեն հավատարիմ է ՆԱՏՕ-ի արևելյան թեւերի անվտանգության ապահովմանը ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am