Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային

Armenpress 10:01, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ս.-ին (ծնված 2014 թ.) և մոտեցրել ծնողներին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am