Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ

Armenpress 11:52, 4 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինությունները, գրասենյակային տարածքները ջրալցվել են, եղել են փլուզումներ, տրանսպորտային միջոցներ են ջրի մեջ արգելափակվել ու խափանվել։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ քաղաքացիներից ստացված ահազանգների հետքերով փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներ։

Ըստ նախնական տվյալների՝ ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am