Ալավերդի քաղաքում մեքենա է այրվել

Armenpress 11:00, 1 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 1-ին ժամը 01:49-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

«Արմենպրես»-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am