Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել

Armenpress 15:50, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցի սակրավորը ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտնաթաթից։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am