Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Armenpress 09:26, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է եգիպտական Ahram լրատվականը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս համաձայնագիրը դրական առաջընթաց է և այն գալիս է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ գործադրված ջանքերի գագաթնակետ։

Նախարարությունը նաև բարձր է գնահատել այս կարևոր քայլը՝ երկու կողմերին կոչ անելով հետագա վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am