ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Armenpress 21:41, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները շահագրգռված չեն միջուկային փորձարկումներ կատարելու հարցում՝ համարելով, որ դրա կարիքը չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մելորի Ստյուարտը։

«Միացյալ Նահանգները չունեն փորձարկումներ անցկացնելու շահագրգռվածություն, ցանկություն և պատրաստակամություն»,- նշել է նա Սպառազինությունների վերահսկման ասոցիացիային (Arms Control Association) տված հարցազրույցում:

Ստյուարտն ընդգծել է, որ փորձարկումների «անհրաժեշտություն չկա» և ԱՄՆ կառավարությունը չի անի դա: Նրա խոսքերով՝ միջուկային սպառազինությունների մրցավազքը ամենաբարձր ռիսկ է, որը ոչ մեկին պետք չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am