Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ

Armenpress 10:03, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Մակունցի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային իրավիճակին, խաղաղության օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին։

6-շաբաթյա կրթական ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի տարածաշրջանների և այլ երկրների ներկայացուցիչներ, բաղկացած է բարձր մակարդակի հանդիպումներից քաղաքականություն մշակողների, լրագրողների, գիտնականների, ռազմական անձնակազմի, բիզնես առաջնորդների, հասարակական կազմակերպությունների և տարածաշրջանային փորձագետների հետ, որոնց միջոցով կրթաթոշակառուները ծանոթանում են ԱՄՆ-ում պետական և մասնավոր հատվածների աշխատանքի հեռանկարներին:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելելու դեսպանատներ և ծանոթանալու մասնակից երկրների երկկողմ հարաբերություններին Միացյալ Նահանգների հետ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am